ԲՈՐԵԼՆ ՈՒ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի,  Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի քառակողմ հանդիպման արդյունքները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում Բորելը Բայրամովին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության նախապատրաստման մասին և նշել ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Բայրամովն, իր հերթին, ընդգծել է, որ «Ժնևի հանդիպման ժամանակ հայկական կողմին են ներկայացվել խաղաղության պայմանագրի տարրերը, անհրաժեշտ համարել հնարավորինս շուտ սկսել դրա և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները»:


Читайте также

Оставить комментарий