ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ՆՈՐՄԱԼ ԼԻՆԵՆ»

«Ես տեղեկացրել եմ իմ գործընկերոջը (Ղազախստանի նախագահին - խմբ․) բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունների կարգավորման հարցում: Հենց Ադրբեջանն էր առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց չի ընթանում այնքան հարթ, որքան մենք կցանկանայինք»,- ասել է Ալիևը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ խաղաղության պայմանագրին «այլընտրանք չկա և հարաբերությունները հարևանների միջև պետք է նորմալ լինեն»։