ԽԱԼԱՖ ԽԱԼԱՖՈՎ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՁԳՏԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

«Մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ Հայաստանը կամավոր համաձայնի արևմտյան ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձին։ Նա նաև պետք է ապահովի նրանց սեփականության իրավունքը: Փախստականներին հայրենի հողեր վերադարձնելու իրավունքն արտացոլված է նաև միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում»։
«Ազերթաջ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը խորհրդարանում «Հաղթահարելով լեռները. խաղաղ և օրինական վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային լսումների ժամանակ:
Նա հավելել է, որ Հայաստանը պետք է երաշխիքներ տա արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։


Читайте также

Оставить комментарий