ՈՒԼՎԻԱ ԶՈՒԼՖՈՒԳԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրում ադրբեջանցիների սեփականության իրավունքի ոտնահարման, ինչպես նաև հայկական կողմի բոլոր այլ իրավախախտումների համար։ Հայաստանը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի և հողերի վերադարձը և փոխհատուցում վճարի պատճառված վնասի համար։ Հայաստանը պետք է նաև հոգա ադրբեջանցիների սեփականության իրավունքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը։
Ըստ «Ազերթաջ»-ի՝ այս մասին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆուգարը։
«Ինչ վերաբերում է ներկայիս Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը, ապա պետք է նշել, որ դա խաղաղության և հաշտեցման կարևոր պայման է։ Այս առումով ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների մասնակցությամբ մենք կփորձենք գնահատել ադրբեջանցիների մշակութային ժառանգության վիճակը Հայաստանում։ Պետք է կազմվի մշակութային ժառանգության վնասված և ավերված նմուշների ցանկ, և Հայաստանի կառավարությունը պետք է կատարի դրանք վերականգնելու և պահպանելու իր պարտավորությունը»,- հայտարարել է Զուլֆուգարը։
Նա հավելել է, որ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված բոլոր ադրբեջանցիները և նրանց ժառանգներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը միջազգային մեթոդաբանության հիման վրա իրականացնում է համայնքի անդամների մարդահամար: Ապագայում մենք նաև ջանքեր կգործադրենք այլ երկրներում բնակվող արևմտյան ադրբեջանցիների մարդահամարի համար»,- ասել է Ուլվիա Զուլֆուգարը: