ՌԱՄԻՆ ՄԱՄԵԴՈՎԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՍԻՆ

«Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակության մեջ, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում վերաինտեգրման հիմնական հարցերն ու հնարավորությունները։
Իհարկե, հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ կլինի քննարկել հետագա հանդիպումներում, բավականին լայն է, բայց, որպես առաջին հանդիպման արդյունք կարելի է արձանագրել, որ երկխոսությունը կայացել է։ Այսօր մենք անդրադարձանք հիմնականում հումանիտար խնդիրներին։ Իսկ հետագայում, մի շարք հումանիտար հարցեր լուծելուց հետո, կարող ենք առաջ շարժվել և քննարկել ավելի լայն ձևաչափի հարցեր»,- ասել է Մամեդովը։