ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Թվիթերյան գրառման մեջ նա հուսադրող է որակել «Խոջալուից ստացվող նորությունները Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ»։
«Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անհապաղ մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա», - նշել է եվրոպացի պաշտոնյան:
Խոջալույում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում նախօրեյին տեղի է ունեցել Ղարաբաղի հայերի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
Քննարկվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։