ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԵՄ-Ն ԱԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Վերջին երկու օրերի ընթացքում լավ հանդիպումներ են եղել Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկվել են ընթացիկ իրադարձությունները և հետագա քայլերը: Ես ընդգծեցի Եվրամիության շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում»,- գրել է Կլաարը։