ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

Այս մասին Տոյվո Կլաարը գրել է իր թվիթերյան էջում:
«Երեկ և այսօր լավ քննարկումներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- գրել է ԵՄ դիվանագետը։