ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 10 ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ Է

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ եմ, որ 10 հայ զինծառայողները փոխանցվել են Հայաստանին։ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ հենվելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հաջող հանդիպումների վրա», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։