ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐ ԿԲԱՑԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ, ԱՅԼԵՎ ԵՄ ՀԱՄԱՐ»

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հանդիպումը:
Գաֆարովան ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի գործարկումը նոր հեռանկար կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպական միության երկրների համար»:
Հանդիպման ընթացքում, ըստ Միլի Մեջլիսի լրատվական ծառայության, «Լանդսբերգիսը տեղեկացվել է Ադրբեջանում իրականացվող տնտեսական ծրագրերի և ներդրումների հնարավորությունների մասին»:
«Ադրբեջանը նաև Լիտվայի ընկերություններին է հրավիրում ներդրումներով մասնակցել մեր ծրագրերի իրականացմանը»,- հայտարարել է Գաֆարովան:
Լանդսբերգիսն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի և Լատվիայի միջև հաստատվել են լավ հարաբերություններ:
Ըստ Միլի Մեջլիսի հաղորդագրության, «Լանդսբերգիսն ասել է, որ Լիտվան մշտապես սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»:


Читайте также

Оставить комментарий