ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՐՁԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
![](/uploads/posts/2023-02/1677049468_flag-az-izr-620.jpg)
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX-2023 սպառազենի միջազգային ցուցահանդես-համաժողովում այդ հարցը քննարկել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը և Aeronautics իսրայելական ընկերության ղեկավար Մոշե Էլազարը:
«Մտքեր են փոխանակվել ԱԹՍ-ների համատեղ արտադրության ոլորտում համագործակցության ընդարձակման վերաբերյալ», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Գուլիևը նաև հանդիպել է Մարոկկոյի պաշտպանության նախարար Աբդելատիդ Լուդիի հետ և քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների կապերը զարգացնելու հարցը: