ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԻՐԱՌՈՒՄ Է ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Ստամբուլում SAHA EXPO-2022 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Նա ասել է, որ ադրբեջանական բանակը հետաքրքրված է Saha Expo-ում ցուցադրվող զինատեսակներով: Զաքիր Հասանովի խոսքով, արդեն կնքվել են մի շարք գործարքներ: Ըստ Հասանովի, Ադրբեջանը կիրառում է բանակաշինության թուրքական մոդելը:
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ու Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը:


Читайте также

Оставить комментарий