ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բինյամին Գանցի և նրա գլխավորած պատվիրակության հետ։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու, ռազմական մասնագետների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը։
Իսրայելը Ադրբեջանին սպառազինություն մատակարարող հիմնական երկրներից է, որից Բաքուն գնում է ռազմամթերք, հետախուզական ԱԹՍ-ներ, կառավարվող և բալիստիկ հրթիռներ։


Читайте также

Оставить комментарий