ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ

«Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ սա Ադրբեջանի ներքին գործն է։