ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՏԱՐՐԵՐԸ

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովն ասել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները նորմալացնելու հիմքը հանդիսանան։
Նա նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացով, մասնավորպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, հաղորդակցության ուղիները բացելու և հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու համար։
«Այս հարցերը հանդիպումների ընթացքում մշտապես բարձրացվում են, և Ադրբեջանը ներկայացնում է իր դիրքորոշումը»,- ասել է նա։
Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը պլանավորվում է անցկացնել հոկտեմբերին՝ Բրյուսելում։


Читайте также

Оставить комментарий