ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։
ԱՅՍ մասին իտալական Agenzia Nova գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է կայուն խաղաղության, կայունության, զարգացման և առաջընթացի ապահովումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
«Նույնիսկ երբ մեր տարածքների մի մասը մոտ 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ, Ադրբեջանը ջանքեր գործադրեց հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու համար, տասնամյակներ շարունակ մասնակցեց բանակցային գործընթացին։ Ներկա փուլում, Ադրբեջանը, ազատագրելով իր հողերը և ապահովելով իր տարածքային ամբողջականությունը՝ հանդես է գալիս հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, խաղաղության պայմանագիր ստորագրելու և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու դիրքերից։ Մենք ձգտում ենք օգտվել բոլոր միջազգային հարթակներից, որոնք կարող են իրական ներդրում ունենալ այս նպատակին հասնելու գործում», - ասել է Ջեյհուն Բայրամովը։