ԷԼՇԱԴ ԱԲԻԼՈՎ. ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԻՄԱՆԱՆ, ՈՐ «ԵՐԿԱԹԵ ԲՌՈՒՆՑՔԸ» ՏԵՂՈՒՄ Է

Այս մասին հայտարարել է ՊՆ զորամասի հրամանատարի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության գծով տեղակալ, գնդապետ Էլշադ Աբիլովը՝ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Հայաստանի ռազմական հանցագործությունները Ադրբեջանի դեմ վերջին 30 տարում» թեմայով համաժողովում:
«Թող բոլորն իմանան, որ «Երկաթե բռունցքը» տեղում է։ Եթե մեր տարածքներում ապրող հայերը ցանկանում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել այստեղ, ապա թող ոչ մի սադրանք չկատարեն։ Հակառակ դեպքում նրանք կտեսնեն ադրբեջանական բանակի վճռական արձագանքը»,- ընդգծել է գնդապետը։