ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻՑ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐ ԿԱՆ

Ղարաբաղում ապրող հայերից դրական ազդակներ կան նախնական շփումներ սկսելու համար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱԳՆ կողմից հիմնադրված ADA համալսարանում կազմակերպված «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում:
«Նրանք կարող են մասնակցել տնտեսական զարգացմանը միասնական Ադրբեջանում և իրենց լիովին անվտանգ զգալ։ Բայց դրա համար, առաջին հերթին նրանք պետք է վերջ տան անջատական միտումներին և գիտակցեն իրողությունները։ Նրանք պետք է նայեն քարտեզին և հասկանան, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մոտ ժամանակում կվերադառնան Քելբաջար, Լաչին, Շուշի, Աղդամ և ստիպված են լինելու ապրել այդ միջավայրում և հարևանությամբ։ Նրանք պետք է վերջ տան թշնամանքին»,- ասել է Ալիևը, հավելելով, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և հույս կա, որ նրանք շուտով կհասկանան՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։
Իլհամ Ալիևը մի քանի անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է և պետք է ճանաչել ու ընդունել նոր իրողությունները։


Читайте также

Оставить комментарий