ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԾՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ: ԵԹԵ ՆՄԱՆ ԲԱՆ ՆԿԱՏԵՆՔ, ԱՊԱ ՏԵՂՈՒՄ ԿՈՉՆՉԱՑՆԵՆՔ: ՍԱ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ

Այս ավերված տների դիմաց գտնվելը, այս սարսափելի պատկերը տեսնելը շատ դժվար է յուրաքանչյուր ադրբեջանցու համար։
Այս մասին հունվարի 30-ին Գյանջա կատարած այցի շրջանակում «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Երկրի ղեկավարն նշել է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ընթացքում Գյանջան բազմիցս հրթիռակոծության է ենթարկվել հայկական հանցավոր բանակի կողմից։
Նախագահը նշել է, որ 21-րդ դարում հայկական ֆաշիզմի իրականացրած այս ավերածությունները բոլորի համար պետք է դառնան ցուցիչ այն բանի, որ ֆաշիզմում լավ ու վատ չկա:
«Դա պետք է իմանան և գիտակցեն նաև հայերի հովանավորները, Հայաստանի թիկունքում կանգնած շրջանակները, գնահատեն մեր պատմական առաքելությունը, թե ինչ աղետ ենք կանխել։ Մենք ոչ միայն ազատագրեցինք մեր տարածքները, այլև մաքրեցինք տարածաշրջանը, Հարավային Կովկասը այդ բարբարոս ուժերից։ Կրկնում եմ, հիմա նրանք գտնվում են թշվառ վիճակում: Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք նորից գլուխ չեն բարձրացնի: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր տարածաշրջանում ծագի հայկական ֆաշիզմ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին վերածվի Ադրբեջանի համար պոտենցիալ սպառնալիքի: Եթե նման բան նկատենք, ապա տեղում կոչնչացնենք: Սա բոլորը պետք է իմանան», - ընդգծել է պետության ղեկավարը։
Նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է  նաև Ռուսաստանում ֆաշիստ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության դադարեցումը։
«Կարծում եմ, որ նախ և առաջ ռուսաստանյան հանրությունն իմացավ այս մասին, և ռուսաստանյան հանրության պահանջով այս ամոթալի գործողությունը չկայացավ։ Բայց ճիշտ է նաև, որ առաջին անգամ այս հարցը ես բարձրացրեցի քաղաքական հարթություն։ Ես իմ ելույթներում բարձրացնում էի նացիստների հարցը:
Ես միջազգային կազմակերպությունների և երկրների առաջ բարձրացրել եմ այն հարցը, որ չի կարելի փառաբանել նացիստներին։ Ես դահիճ Նժդեհի մասին հարցը բարձրացրել եմ ԱՊՀ գագաթնաժողովի իմ ելույթներից մեկում։ Ես ասացի, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նժդեհի արձանի տեղադրումը ֆաշիզմի քարոզչություն է։ Սրան պետք է վերջ տալ։ Այդ մարդը ֆաշիստ էր, դահիճ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий