ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՎՏԱՐԵԼՈՎ ԹՇՆԱՄՈՒՆ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՑ՝ ՄԵՆՔ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Այսօր մենք Հաղթանակի օրը նշում ենք Շուշայում՝ Ջըդըր դուզում: Ողջ ադրբեջանական ժողովուրդն է նշում այս փառավոր տոնը: Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, վերականգնեց պատմական արդարությունը: Վտարելով թշնամուն մեր պատմական հողերից՝ մենք կատարեցինք մեր պատմական առաքելությունը:
44 օրերի ընթացքում Ադրբեջանը պատմական հաղթանակ տարավ՝ ոչնչացնելով Հայաստանի բոլոր ամրությունները, բոլոր մարտական դիրքերը, որոնք կառուցվել են 30 տարիների ընթացքում: Այս փառավոր տոնը մեր ժողովրդին նվիրել եք դուք և տասնյակ հազարավոր ձեր նման զինծառայողներ»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Շուշայում զինծառայողների առջև ունեցած ելույթում:
«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը մեր փառավոր պատմության վառ էջերից է: Ադրբեջանական ժողովուրդը մոբիլիզացրեց իր ուժերը և կատարեց այս սուրբ առաքելությունը: Օկուպացիայի շրջանում ես ասում էի, որ Ադրբեջանի ամեն մի քաղաքացի պետք է իր գործով, արարքով մոտեցնի այս սուրբ օրը: Ես ասում էի, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ», - ասել է Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий