Ուկրաինան արդիականացրել է ադրբեջանական բանակի համար «Կոլչուգա» համալիրները
Ուկրաինական ձեռնարկությունները հաջողությամբ արդիականացրել են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար «Կոլչուգա» համալիրները:
Այս տեխնիկան իրենից ներկայացնում են՝ ռադիոտեխնիկական հետախոզության ավտոմատացված կայաններ (ՌՀԿ):
Այս մասին հայտնում է «Ուկրաինական ռազմական պորտալըը:
Բաքուն «Կոլչուգա» ՌՀԿ ստացել է 2012 թ. ստորագրված պայմանագրի համաձայն: Քանի համալիր է ուղարկվել Ադրբեջան, հայտնի չէ:
Աշխատանքներն իրականացվել են «Ուկրսպեցէքսպորտ»-ի միջոցով: Չի հաղորդվում, թե որ ձեռնարկություններն են պայմանագրով կատարել վերանորոգման աշխատանքներ և արդիականացում:
«Կոլչուգա» ՌՀԿ-ն հագեցած է մետրերային, դեցիմետրային և սանտիմետրային տիրույթների հինգ ալեհավաքներով, որոնք ապահովում են բարձր ռադիո լսողություն՝ 110-155 դբ/Վ-ի սահմաններում` կախված հաճախականությունից: Կայանի պասիվ ռադարային սարքավորումները թույլ են տալիս նրան հայտնաբերել ստորերկրյա թիրախներ և հետևել դրանց տեղաշարժին՝ 600 կիլոմետր շառավղով, իսկ օդային թիրախները 10 կմ բարձրության վրա` մինչև 800 կիլոմետր հեռավորության վրա: Ակտիվ ճառագայթման բացակայության պատճառով՝ «Կոլչուգան» հնարավոր չէ հայտնաբերել հակառակորդի էլեկտրոնային հետախուզման միջոցներով: