Զիաֆյաթ Ասկերով. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքին լսարանի համար է հաշվարկված»

irevanaz.comՀարցազրույց ադրբեջանական հանրապետության Միլլի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆյաթ Ասկերովի հետ։

- Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի նախագահի կողմից՝ Ադրբեջանի դեմ հնչեցված վերջին հայտարարության կապակցությամբ։

- Նման հայտարարություններ պարբերաբար արվում են Սերժ Սարգսյանի կողմից, սակայն կարծում եմ, որ այդ հայտարարությունները հաշվարկված են հայկական հասարակության՝ այդ երկրի ներքին լսարանի համար և ոչ ավել։ Այդ մասին լավ հայտնի է և իրենց՝ հայերին։ Խոստովանում եմ, որ այսօր Ադրբեջանի բանակը, զինված ուժերը տիրապետում են այնպիսի հնարավորությունների, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում ազատել մեր հողերը։ Մեր բանակը ի վիճակի է ապահովել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի մարզում։ Ես լրիվ համոզվածությամբ կարող եմ ասել, որ այսօր մեր բանակի ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական պատրաստությունը և մարտական ոգին գտնվում է բարձր մակարդակի վրա։

- Դուք մամուլում հայտարարել եք այն մասին, որ մոտ ժամանակներում փոփոխություններ է սպասվում ռազմական օրենսդրության մեջ....

- Ճիշտ է, Միլլի Մեջլիսի փորձագետների, Նախագահի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության կողմից արդեն՝ այսօրվա դրությամբ առկա ռազմական օրենսդրության ակտերի նկատմամբ դիտարկում է անցկացվում։ Ինչպես հայտնի է, մինչև 1995 թ. առաջին Սահմանադրության ընդունումից  առաջ ընդունվել են ռազմական բնույթի մի շարք նորմատիվ-իրավական ակտեր։ Բնական է, որ  ժամանակի ընթացքում դրանց մեջ որոշ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Սակայն մենք այժմ գտնվում ենք զարգացման այնպիսի փուլում, երբ այդ օրենքներից մի քանիսը կամ պետք է ամբողջությամբ վերանայվեն, կամ էլ դրանց մեջ պետք է լուրջ լրացումներ ու  փոփոխություններ կատարել։ Մեր բանակի այսօրվա մակարդակը պահանջում է՝ նրա գործունեության կարգավորման համար օրենսդիր բազայի կատարելագործման քննարկում։

- Ո՞ր նորարարության և լրացումների մասին է խոսք գնում։

- Առաջին հերթին դա ռազմա-տեխնիկական տեսակետից մեր բանակի գործունեության կարգավորումն է, ինչպես նաև մեր զինծառայողների սոցիալական կարգավիճակի հետ կապված փոփոխությունները։ Ինչպես հայտնի է, երկրի նախագահը պարբերաբար ուշադրություն է դարձնում այդ ոլորտին, այսպես ասած հատուկ խնամքով է վերաբերում բնակարանային հարցերի, սոցիալ-տնտեսական և զինծառայողների այլ խնդիրների լուծմանը։ Դրա կապակցությամբ համարում եմ, որ մենք առաջիկայում ևս պետք է շարունակենք մեր զինծառայողների կարգավիճակի բարձրացման կապակցությամբ աշխատանքը։

- Մայիսի վերջին  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական գարնանային նստաշրջանը։ Ակնկալվում է արդյոք, որ այդ նստաշրջանի օրակարգում  կընգրկվի Լեռնային Ղարաբաղի հարցը։

- Ղարաբաղյան հարցի քննարկման դնելը միշտ եղել է օրակարգում, սակայն դա նախատեսված չի գարնանային նստաշրջանում։ Կարծում եմ, մենք այդ հարցին կանդրադառնանք այս տարվա աշնանը։ Կարծում եմ, որ այդ հարցի քննարկումը շատ կարևոր է և մենք կձգտենք հասնել դրա օրակարգ  մտցնելուն



Читайте также

Оставить комментарий