Ազադ Իսազադեյ. «Հայաստանը Մեծամորի ԱԷԿ-ը շանտաժի օբյեկտի է վերածել»

irevanaz.comՀարցազրույց ռազմական փորձագետ Ազադ Իսազադեյի հետ:

- Դուք ին՞չ եք մտածում այն մասին, որ Ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը չեղյալ հայտարարեց՝ երկրի  տարածքով  ռազմական բեռների եւ անձնակազմի Հայաստանում տեղեկայված ռուսական ռազմակայան տարանցման մասին՝ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը: Դա կարող է՞ արդյոք թուլացնել հայկական բանակի մարտունակությունը:

-Անշուշտ, խոսքն այստեղ ոչ այնքան Հայաստանի, հայկական զինված ուժերի մատակարարման մասին է, որքան ռուսական ռազմակայանի, որը տեղակայված է այդ երկրի տարածքում: Մյուս կողմից, ինչպես ցույց են  տալիս անցյալի իրադարձությունները, սպառազինությունը հենց ռուսական ռազմակայանից է փոխանցվում Հայաստան:

Բնականաբար, վրացական իշխանությունների որոշումը զգալիորեն կբարդեցնի ռուսական ռազմակայանի մատակարարման գործընթացը: Ռուսաստանի այս երթուղու հետ կապված խնդիրներ կային  նաև ոչ հեռու անցյալում: Եթե հիշում եք, օգոստոսյան պատերազմի ժամանակ ռուսական հրամանատարությունը ստիպված եղավ սպառազինությունն օդային ճանապարհով փոխադրել Հայաստան:

Կա եւս երկար ծովային ճանապարհ՝ Իրանի միջոցով: Բայց նա միշտ չէ, որ արդյունավետ է, քանի որ չկա երաշխիք, որ Իրանը բաց կթողնի բոլոր բեռները, որը կուղարկի Ռուսաստանը:

Կկարծում եմ, որ վրացական իշխանությունների որոշումը դեմարշ է՝ ուղղված  Ռուսաստանի դեմ, որն այժմ պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի:

- Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ ռազմական բեռների՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան տարանցման մասին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը դադարեցնելու մասին Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ չի ազդի Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա: Չե՞ք կարծում արդյոք, որ նրանք ցանկացածը  ներկայացնում են որպես իրականություն:

- Ռուսական ռազմակայանում կան զինամթերքների, սարքավորումների և համազգեստների որոշակի պաշարներ: Ներկայումս ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, այդ պատճառով պաշարներն ակտիվորեն չեն ծախսվում: Այսպես թե այնպես, Վրաստանի իշխանությունների որոշումը կարող է հանգեցնել որոշ դժվարությունների ռուսական ռազմակայանի համար, իսկ վեց ամիս հետո՝ նման հեռանկարով եւ Հայաստանը կսկսի զգալ դժվարություններ այն բանում, ինչը վերաբերում է որոշակի տիպի ռազմամթերքներին եւ այլն:

-Այս շաբաթ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-զադեն ելույթ ունենալով Կիեւում՝ Չեռնոբիլի ողբերգության 25 ամյակին նվիրված համաժողովում, ասել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է սպառնում ողջ տարածաշրջանի համար: Դրանից բացի, չորեքշաբթի Երեւանը անսպասելիորեն հայտարարեց, որ ճապոնական Ֆուքուսիմա ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո, հայերը որոշել էն սառեցնել երկրորդ ատոմակայանի շինարարարությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեիք ստեղծված իրավիճակը:

-Համաձայն եմ այն բանի հետ, որ այս ատոմակայանը, իր իսկ գոյության առաջին օրերից, որը կառուցվել է խորհրդային տարիներին՝ անապահով է եղել: Հիշեցնեմ, որ իր ժամանակին որոշ ուժերի ճնշման տակ՝ այդ ատոմակայանը փակվել էր, բայց հետո, տնտեսական եւ էներգետիկ խնդիրների պատճարով հայերը ստիպված եղան այն նորից գործարկել: Կայանը գտնվում է սեյսմիկ գոտում, եւ հետեւաբար վտանգ է սպարնում ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին՝ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին եւ այլ երկրներին, որոնք արտակարգ իրավիճակի դեպքում կարող են ենթարկվել ռադիոակտիվ աղտոտման:

Ի դեպ, նման հանգամանքում Հայաստանը շանտաժում է բոլորին, կարծես հասկացնելով, թե. «Մենք գտնվում ենք շրջափակման մեջ, մենք ոչ մի ելք չունենք, ապահովեք մեզ էներգետիկ ռեսուրսներով, եւ մենք կփակենք այդ կայանը»:

- Եվ նա ինչ՞ի է ուզում հասնել դրանով: Իսկ եթե այս ակնարկումն ուղղված է Ադրբեջանին, ապա նրա պատասխանն այդ ուղերձին՝ առանց այն էլ պարզ է:

-Այդ ասելով, Հայաստանն առաջին հերթին ի նկատի ունի Ադրբեջանին, քանի որ Արեւելյան Թուրքիան ինքը կարիք ունի էլեկտրաէներգիայի, ճիշտ այնպես, ինչպես Վրաստանը:

Մնում են Իրանը եւ Ադրբեջանը, որոնք կարող են էլեկտրաէներգիա և էներգակիրներ  վաճառել տարածաշրջանում:

Ադրբեջանը, բնականաբար, Հայաստանի հետ ռազմավարական հումքի առեւտրով չի զբաղվի: Ուրեմն մնում է միայն Իրանը: Նույնիսկ եթե մենք համոզենք միջազգային հանրությանը, եւ Մեծամորի ԱԷԿ-ը փակվի, ապա Հայաստանը ստիպված կլինի այլընտրանքային էներգիան գնել Իրանից:



Читайте также

Оставить комментарий