Հեյդար Միրզա. «Ռուսաստանը հիմք չունի աջակցել Հայաստանին՝ Ղարաբաղում նոր պատերազմի վերսկսման դեպքում»
Հարցազրույց Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հեյդար Միրզայի հետ:
- Ձեր կարծիքով, ինչու՞մ է արտահայտվում Ռուսաստանի շահագրգռությունը՝ կապված Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետի երկարաձգման հետ:
- Գաբալայի ՌՏԿ-ն, որը շահագործման է հանձնվել դեռևս խորհրդային տարիներին և վարձակալվում է Ադրբեջանից՝ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության Ռազմա-Տիեզերական ուժերի հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ուժային օբյեկտ (ՀՀՆՈւ): Ինչպես հայտնի է, այդ օբյեկտը նախատեսված է՝ հարավային կիսագնդի մինչեւ 6 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածգում՝ հորիզոնական ուղղությամբ վերահսկել ռազմավարական հակահրթիռային անվտանգության կացությունը: Գաբալայի ՌՏԿ-ն իր վերահսկողության տակ է պահում՝ Հյուսիսային Աֆրիկայի, Թուրքիաի, Իրանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի եւ Պակիստանի տարածքները, ինչպես նաեւ Հնդկական օվկիանոսից մինչեւ Ավստրալիան ընդգրկող գոտին: Ներկայումս կայանի բոլոր երեք կոմպլեկտ սարքավորումները գտնվում են «մարտական պատրաստության» կամ «սառը ռեզերվ, կանոնակարգային աշխատանքների» ռեժիմում, որոնցից մեկը կարճատև ժամանակաընթացքում պարբերաբար բերվում է «մարտական աշխատանքի»: Գաղտնիք չէ, որ Իրաք ներխուժելու համար՝ ԱՄՆ եւ դաշնակիցների կողմից իրականացվող երկու ընտրարշավների ժամանակ, ինչպես նաեւ Աֆղանստանում տեղի ունեցող ակտիվ գործողությունների ընթացքում՝ Գաբալայի ռադարային կայանը գտնվում էր մարտական ռեժիմում եւ նշված տարածաշրջաններում ստույգ արձանագրում էր բոլոր հակահրթիռային մեկնարկները: ՌՏԿ-ի բոլոր համակարգերը աշխատունակ են, իսկ լարվածությունը՝ Ռուսաստանի և Հնդկական օվկիանոսի միջեւ գտնվող տարածքում դեռ մնում է ակտուալ: Այսինքն՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ տվյալ ՌՏԿ-ն ՌԴ-ում հանդիսանում է միակը, որը վերահսկում է նշված աշխարհագրական տարածքներները, ապա խոսքը կարող է գնալ ոչ թե Գաբալայի ՌՏԿ-ի նկատմամբ Ռուսաստանի «շահագրգռվածության» մասին, այլ տվյալ օբյեկտի Ռուսատանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ պահելու լուրջ շահագրգռվածության մասին:
- Բաքվի համար որքանո՞վ է նպատակահարմար այդ կայանի վարձակալության համար Ռուսաստանից պահանջել ոչ այնքան բարձր գին, որքան ավելի շատ որեւէ քաղաքական նախապատվություն, օրինակ վաճառվող զենքերի համար արտոնյալ գների սահմանման կամ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Ռուսաստանի դերի ակտիվացման վերաբերյալ:
- Ինչպես երեւում է հարցից, «ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված Ռուսաստանի դերի ակտիվացման» արտահայտության տակ ենթադրվում է՝ լուրջ ճնշում հայկական կողմի վրա, քանի որ այդ հարցում իր իսկ Ռուսաստանի ակտիվացումն արդեն նկատվում է, բացի դրանից բանակցությունները դեպի հաջողության տանելու գործում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական շահագրգռությունն արդեն ոչ ոքի կողմից չի վիճարկվում: Սակայն, ես անձամբ չեմ հավատում, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պատրաստ կլինի գործադրելու նման ճնշում՝ Ադրբեջանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման գնի վերաբերյալ ակնկալվող զիջումների փոխարեն: Ինչ վերաբերում է զենքերի արտոնյալ գներին, անշուշտ, այս տարբերակը չի բացառվում: Հայտնի է, որ այս օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ժամանել էր Բաքու: Քանի որ, հաջորդ տարի լրանում է տվյալ ՌՏԿ-ի համակարգի տեխնիկական պիտանիության ժամկետը, ռուսական կողմն առաջարկում է արդիականացնել այդ օբյեկտը, որի մասին ռուս նախարարն արդեն հայտարարել է ԶԼՄ - ներին: Իհարկե, Բաքուն կարող է հարց բարձրացնել Ադրբեջանի կողմից Ռուսաստանից գնվող զենքերի նկատմամբ արտոնյալ գների սահմանման մասին: Սակայն, հաշվի առնելով Բաքվի նախանձելի վճարունակությունը, կարծում եմ,որ ավելին կարեւոր կլիներ հարց բարձրացնել, որպեսզի Ադբեջանին թույլտվություն տալ «Ռոսոբորոնեքսպորտից» գնել այդ տեսակի զենքեր, որոնց համանմանը չկա Հարավային Կովկասի տարածաշրջանում, որոնք մինչեւ հիմա անհասանելի են մեզ համար, ավելի շուտ ոչ այնքան ֆինանսական, այլ քաղաքական առումով:
- Արդյո՞ք Բաքուն պետք է հաշվի առնի Իրանի երկյուղը՝ համատեղ օգտագործման նպատակով Գաբալայի ՌՏԿ-ում Ամերիկայի հնարավոր ներգրավվության դեպքում:
-Իրանը հանդիսանում է մեր հարեւանը, առեւտրական եւ տնտեսական գործընկերը, Ադրբեջանին Իրանի հետ կապում է հարյուրավոր, եթե ոչ ավելի տարիների մշակութային եւ պատմական ընդհանրությունները: Դրանից բացի, ինչպես բազմիցս ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեր երկիրը շահագրգռված չէ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հետագա սրմամբ:
- Ադրբեջանը մտահոգություն է արտահայտում՝ Հայաստանին սպառազինելու համար Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության և այդ երկրում ռուսական ռազմակայանի ներկայության հետ կապված: Որքանո՞վ է իրական այն հավանականությունը, թե այդ բազան, ինչպես նաեւ ՀԱՊԿ ուժերը կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ՝ Ղարաբաղում նոր պատերազմի վերսկսման դեպքում:
- Ինչպես ես հասկանում եմ, հարցը ոչ միայն, նույնիսկ ոչ այնքան ռազմակայանի մասին է, որքան ՀԱՊԿ շրջանակներում, ամբողջությամբ, հայերին պաշտպանելու մասին է: Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները հանդիսանում են միջազգային հանրության կողմից ճանաչված՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ: Միանշանակ է, որ բանակցային գործընթացից դուրս գալու մասին երկրի ղեկավարության կողմից կայանալիք որոշման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ ՀԱՊԿ գործոնը հաշվի կառնվի: Այսպիսով, հայկական զորամասերի դեմ ռազմական գործողությունների ակտիվ մասը, անկասկած, կանցկացվի հենց Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Հայաստանի հետ սահմանում գտնվող տարածքներում՝ Գանջայից դեպի արեւմուտք եւ Նախչըվանում բավական է պահել պաշտպանությունը: Իհարկե, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ հայկական կողմը շահագրգռված կլինի հակամարտության աճմամբ, չի բացառվում նաև, որ հայկական կողմը սադրանքների կդիմի ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմի գործարկման համար իրավական հիմք ստեղծելու նպատակով: Սակայն, այստեղ կան էական պահեր:
Նախ, Հայաստանի ԶՈւ-երի և «ԼՂՀ» կոչվող կառույցի ռազմական կազմավորման քանակական և որակական ցուցանիշները հնարավորություն չեն տալիս հայկական կողմին՝ ակտիվ գործողություններ իրականացնել:
Երկրորդը՝ արդեն 6 ամիս է, ինչ Վրաստանի օդային տարածքը փակ է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար: Բացի այդ, ՀԱՊԿ-ին անդամակցում են նաև այլ երկրներ և որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսի միջոցով: Սակայն դժվար է պատկերացնել, որ օրինակ Ղազախստանը պատրաստ կլինի զոհաբերել իր զինվորների կյանքը՝ հանուն այլ երկրների շահերի:
Այսինքն, խոսքը կարող է գնալ ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմատեխնիկական աջակցության մասին: Սակայն, հարց է ծագում. հանուն ինչի՞: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չկան, և ի տարբերություն 2008 թվականի Հարավային Օսիայի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակը և 2008 թ. վրաց-ռուսական հարաբերությունները նույնպես համադրելի չեն: