ԿԱՐՈՂ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԵԼ՝ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ. ՌՈՒԲԻՈՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով, 2025 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները, թվարկել է այն կոնֆլիկտները, որոնք լուծվել են Նահանգների միջնորդությամբ:
Դրանց թվում նա հիշատակել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը՝ ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես նշել է պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը ևս։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը:


Читайте также

Оставить комментарий