ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՐ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»-Ի ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին՝ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան։ Ինչպես հաղորդում է Irevanaz.com-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում», - ասել է նախագահ Ալիևը։