ԱՄՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ». ՄԻԼԼԵՐ

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ընթացակարգի կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։
«Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազանյան երկկողմ հանդիպումից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։


Читайте также

Оставить комментарий