Էյվազ Հուսեյնով. «Եթե Հայաստանը ձախողի մադրիդյան սկզբունքները, ապա նա վերջնականապես ողջ աշխարհը կլարի իր դեմ»

irevanaz.comԱդրբեջանական դիվանագետների վերջին 15 տարիների ընթացքում իրականացրած հաջող եւ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել նրան, որ աշխարհում վերջնականապես կոնսենսուս ստեղծվեց հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման սկզբունքային բանաձեւի վերաբերյալ: Այսօր, Հայաստանից բացի աշխարհի ոչ մի երկիր, միջազգային ոչ մի կազմակերպություն, ոչ մի հեղինակավոր քաղաքագետ չի կասկածում, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի միայն Հելսինկյան 1975 թվականի վերջնական ակտի շրջանակներում, որի մասին ոչ երկիմաստ նշվում է մադրիդյան սկզբունքների ներածական մասում: Եւ այդ դիրքորոշման արդարությունը՝ կրկին բացառությամբ Հայաստանի, ոչ մի պետության մոտ կասկած չի հարուցում:

Ինչպես հայտնի է, Հելսինկյան փաստաթուղթը նախատեսում է բռնազավթման բացառում, պետական սահմանների անձեռնամխելիություն, տարածքային ամբողջականության ակզբունքը: Բոլոր այս սկզբունքների ապահովումից հետո միայն նախատեսվում է ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների համար հնարավորություն ընձեռնել ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը, որոշել իրենց կյանքի յուրահատուկ դրվածքը, պետության տարածքային ամբողջականության շրջանակներում եւ Սահմանադրության համաձայն լուծել իրենց ազգային ու մշակութային հարցերը: Հելսինկյան սկզբունքների համաձայն ազգային փոքրամասնությունների ազգային ինքնորոշման ճանապարհով պետությունից անջատվելը անթուլատրելի է: Ընդհակառակը, հելսինկյան փաստաթղթի VIII հոդվածի համաձայն ինքնորոշվող ժողովուրդները պարտավոր են պահպանել միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները՝ ներառյալ իրենց պետություններին վերաբերվող տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մադրիդյան առաջարկություններն էլ նույն Հելսինկյան ակտից են բխում եւ ամբողջովին հիմնված են նրա սկզբունքների վրա: Դրա համար էլ, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը լիովին սատարում է իր պետության դիրքորոշումը: Ինչպես հայտնի է, առաջին փուլում վերադարձվելու են 5 շրջանները, իսկ 5 տարի հետո եւս երկուսը: Յոթ շրջանները նույնիսկ քննարկման առարկա չեն հանդիսանում, որքան էլ որ Հայաստանում ձգտեն խոսակցությունը շեշտադրել հենց դրա վրա եւ ուշադրությունը շեղել Լեռնային Ղարաբաղից: Հակամարտությունը ոչ թե «Աղդամի ու Ֆիզուլիի»՝ այլ «Լեռնային Ղարաբաղի» շուրջն է, դրա համար էլ յոթ շրջանների ազատագրումը ժամանակի՝ այլ ոչ թե «լինել, թե չլինելու» հարց է:

Չնայած որոշ հայ քաղաքագետների անպատասխանատու հայտարարություններին, մեր համայնքը նույնպես՝ 7 շրջանների բնակչության հետ մեկտեղ կվերադառնա հայրենի հողը՝ Լեռնային Ղարաբաղ: Այդ երկրամասը ոչ միայն հայերի, այլ նաեւ մեր հայրենիքն է: Եթե Ադրբեջանից վերաբնակեցված հայերը Ադրբեջան վերադառնալու ցանկություն հայտնեն, ապա Հայաստանը պարտավոր կլինի հնարավորություն ընձեռնել ադրբեջանցի փախստականների հայրենադարձության համար: Սակայն մեր վերադարձը Լեռնային Ղարաբաղ ոչ մի կերպ կապված չէ Ադրբեջանից հայ փախստականների եւ Հայաստանից ադրբեջանցի փախստականների հարցի հետ: Դրանք տարբեր գործընթացներ են, քանզի փախստականներն ու հարկադրված վերաբնակիչները պատկանում են տարբեր կատեգորիաների:

Հայաստանի զորքերը պետք է դուրս բերվեն ոչ միայն յոթ շրջաններից, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղից, որն էլ կապառազմականացվի: Անշուշտ, մեր եւ հայկական համայնքների համատեղ ապրելը հնարավոր կլինի միայն հայկական համայնքի ապառազմականացումից հետո: Մենք կվերադառնանք առանց զենքի, դրա համար էլ նախքան մեր վերադարձը հայկական համայնքը պետք է ապառազմականացնի մեր ընդհանուր հայրենիքը: Այլապես համայնքներից մեկի համար կստեղծվի անվտանգության անհավասարակշռություն:

Խաղաղ գործընթացի ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղին կհատկացվի ժամանակավոր կարգավիճակ, սակայն ձեւականորեն, նա՝ ինչպես նախկինում կմնա որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Մենք վերադառնալու ենք մեր՝ այլ ոչ թե որեւէ անորոշ պետություն: Քանի որ մենք հարկադրված վերաբնակիչներ ենք, ապա մեր վերադարձը չի համարվի տեղափոխություն մի երկրից մյուսը, այսինքն հարազատ օջախ վերադառնալիս մեր համայնքը չի հատի Ադրբեջանի սահմանը: Հետեւաբար Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը չի ենթադրի նրա ձեւական դուրս գալը Ադրբեջանի կազմից:

Այսպիսով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փուլ առ փուլ կվերականգնվի եւ վերջ կտրվի արտաքին բռնազավթմանը: Եվ արդեն վերջում՝ ամենավերջին փուլում Հելսինկյան ակտի եւ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան երկու համայնքները կսկսեն բանակցությունները մարզի վերջնական կարգավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Հանրաքվեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից հանելու համար ոչ մի հնարավորություն չի ընձեռնի: Երեւանում դրա վրա թող ոչ ոք հույս չդնի: Դա տեղի չի ունենա: Հենց դրանում է կայանում Մադրիդյան սկզբունքների էությունը, այսինքն տարածքային ամբողջականության պահպանումը եւ Հելսինկյան ակտի հիման վրա մարզի երկհամայնք բնակչության ինքնորոշման իրականացումը:

Մենք սպասում ենք, որ Հայաստանն ընդունի բազային սկզբունքները: Եթե նա մերժի այդ սկզբունքները, ապա դա փաստորեն կնշանակի բանակցությունների գործընթացի խափանում: Քիչ հավանական է , որ դրանից հետո համաշխարհային հանրության մոտ Հայաստանի նկատմամբ համակրանք առաջանա եւ դժվար թե լավանա նրա հանդեպ վերաբերմունքը՝ մասնավորապես միջնորդների: Խափանելով բանակցությունները՝ Հայաստանը վերջնականապես իր դեմ կլարի ողջ աշխարհը: Իսկ ընդհանրապես բանակցությունները խափանելու եւ անկառուցողականություն դրսեւորելու համար պատժում են եւ ոչ թե պարգեւատրում: Կասկածից վեր է, որ Հայաստանի կողմից Մադրիդյան սկզբունքների խափանման դեպքում, միջնորդների հաջորդ առաջադրանքը նրա համար ավելի վատ կլինի: Մինչ այդ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցող միջազգային բանաձեւերի ազդեցությունը ավելի կմեծանա: Ի դեպ, սպասվում է հարցի հերթական քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում: Հայաստանին չհաջողվեց եւ չի հաջողվի փոխել պատմության ընթացքը: Նա տանուլ տվեց այսպես կոչված «միացում»-ը, ինչպես Գերմանիան՝ «անշլյուս»-ը:

Այդ առումով ափսոսանք են առաջացնում բանակցությունների գործընթացի հետ ոչ մի կապ չունեցող որոշ հայ քաղաքագետների անպատասխանատու հայտարարությունները: Մասնավորապես հարեւան պետության խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի համաձայնվի Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հավանության չարժանացած որեւէ որոշմանը: Կցանկանայինք հիշեցնել այդ պատգամավորին եւ հանձինս նրա՝ մնացած բոլոր հայ խորհրդարանականներին, որ նրանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող են չանհանգստանալ, քանզի մենք ինքներս կլուծենք մեր հարցերը: Մենք որպես ԼՂ բնակչության մաս, որպես բնիկ ղարաբաղցիներ, դեմ ենք անջատողականությանը եւ մեր հարազատ մարզի ապագան կապում ենք Ադրբեջանի հետ: Երբ Զոհրաբյանը ասում է, որ «ինքնորոշված պետության չճանաչումը նրա բնակիչներին չի զրկում իրավունքից», նա աչքաթող է անում մի փոքր հանգամանք. օրինական ինքնորոշումը եւ բռնի անջատողականությունը, դրանք տարբեր բաներ են:

Ինքնորոշումը լեգիտիմ գործընթաց է, որը ենթադրում է օրենսդրությանը համապատասխան գործողություն: Իսկ երբ գործընթացը դուրս է գալիս օրենքի սահմաններից, ընդունում ոչ սահմանադրական, բռնի ձեւեր եւ ուղեկցվում օտարերկրյա բռնազավթմամբ, ինքնորոշումն անմիջապես վեր է ածվում անջատողականության:

Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «հանրապետության» հռչակումը սովորական անջատողականություն է, որը ոչ մի կապ չունի ինքնորոշման հետ: Դա տեղի է ունեցել միութենական եւ հանրապետական օրենսդրության խախտման հետեւանքով եւ զարմանալի չէ, որ մեր համայնքը չի մասնակցել այդ օյինբազություններին: Տիկին Զոհրաբյանը ճիշտ չի արտահայտվել:

«ԼՂՀ»-ն ոչ թե ինքնորոշված պետություն, այլ անջատողական կազմավորում է, որի մասին արդարացիորեն նշվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ամենամյա հաշվետվության մեջ եւ ողջունվել մեր համայնքի կողմից: Չէ՞ որ մենք հանդես ենք գալիս հելսինկյան ակտի համաձայն ինքնորոշման օգտին եւ դեմ ենք բռնի անջատողականությանը:

Եթե հայ պատգամավորին իրոք անհանգստացներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, ապա նա հայ համայնքի ղեկավար Բակո Սահակյանի հետ հանդիպելուց հետո կբարեհաճեր հանդիպել նաեւ մյուս հավասարազոր համայնքի ղեկավարության հետ եւս, այսինքն՝ մեզ հետ: Եւ քանի որ նա անտեսել է մեզ, մնում է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը նրան բացարձակապես չի հետաքրքրում: Դրա համար էլ ղարաբաղցիները նման պաշտպանի կարիք չունեն:

Էյվազ Հուսեյնով,

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործկոմի անդամ



Читайте также

Оставить комментарий