ԶԱԽԱՐՈՎԱ. ՓԱՐԻԶՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ
Պաշտոնական Փարիզի քաղաքության մաս է կազմում ամենուր լինելը, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն չկրելը. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելը:
Նրա պնդմամբ՝ Փարիզն օգտագործում է Երևանը որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով։
Զախարովան ընդգծել է, որ այս ամենը կատաղի խանդ ու դառնություն է առաջացրել Արևմուտքում, որը Կովկասը համարել է իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել խաղաղ կարգավորման ճանապարհին, ամեն ինչ նախապատրաստում է հերթական քաղաքական քաոսի համար:
Զախարովան կարծում է, որ Փարիզի հռետորաբանությունն ուղղված է ոչ թե խաղաղ կարգավորմանը, այլ հակամարտության ներուժը հրահրելուն։