ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ․ «ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՔՆԱԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ»

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության՝ պարտությունը կոծկելու, մեղքը ուրիշների վրա բարդելու և իրեն արդարացնելու փորձ, հայտարարել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից է փոխանցվել Ադրբեջանին։ Սա ռևանշիզմի դրսևորո՞ւմ է, թե ինչպե՞ս եք դուք մեկնաբանում դա:
«Ցավով պետք է նշել, որ նման հայտարարություններն արտացոլում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածողության մեջ ռեւանշիստական ֆանտազիաների համառությունը։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս իսպառ հրաժարվել ռեւանշիստական և ռևիզիոնիստական երազանքներից և դադարեցնել ռազմականացման քաղաքականությունը՝ պատմական սխալների կրկնությունից խուսափելու համար»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий