ԱՆԿԱՐԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊԱՂԵՍՏԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հրապարակել է հայտարարություն, որով հավանություն է հայտնել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշմանը:
«Մենք ողջունում ենք Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին հետևելու և Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի առավել մեծ թվով պետություններ ճանաչեն Պաղեստինը։