ԶԱԽԱՐՈՎԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ» ԿՐԾՔԱԶԱՐԴԸ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼԸ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում հորդորել է չքաղաքականացնել Ադրբեջանի պատվիրակության կողմից իրեն տրված նվերի խնդիրը:
Ավելի վաղ Սոչիում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում ադրբեջանական պատվիրակության անդամը Զախարովային նվիրել է ծաղկի տեսքով կրծքազարդ՝ Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ «Խարըբյուլբուլ«: Այն նվիրված է Ադրբեջանի հաղթանակին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին ավարտված 44-օրյա պատերազմում:
«Սա ևս մեկ չափազանցված պատմություն է», - ասել է Զախարովան, ավելացնելով, թե ինքը Սոչիում բազմաթիվ նվերներ է ստացել տարբեր պատվիրակություններից, մասնավորապես՝ պաղեստինցիներից՝ «Պաղեստին» մակագրությամբ նվեր, արգենտինացիներից՝ մի կրծքանշան, Չինաստանի ներկայացուցիչներից՝ պանդաներով զարդարված հուշանվեր և այլն:
«Սա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է քաղաքականացնել։ Ես կիսում եմ որոշ բաներ, առաջին անգամ եմ իմանում որոշ բաներ, կարող եմ չհամաձայնել որոշ բաների: Մարդիկ խոսում են այն մասին, ինչ վերաբերում է իրենց։ Սա բացարձակապես նորմալ ընթացք է, երբ մարդիկ գալիս են ու տալիս իրենց համար կարևոր խորհրդանիշներ և դրանց միջոցով պատմում են իրենց պատմությունները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։