ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐ ՎԱՐՔԱԳԾՈՎ
Հայաստանը պետք է իմանա, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ճանապարհն անցնում է Ադրբեջանի նկատմամբ արդար վարքագծով։ Որովհետև սահմանի բացման հարցում Թուրքիան համատեղ որոշումներ է կայացնում Ադրբեջանի հետ։
Այս մասին ասել է Թուրքիայի նախագահին առընթեր Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ, Եդդիթեփեի համալսարանի պրոֆեսոր Մեսութ Հաքքը Չաշընը Անթալիայում III դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Նա նշել է, որ այս հարցը լայնորեն քննարկվել է համաժողովի շրջանակներում։