ԷՐԴՈՂԱՆ. ԿՐԿԻՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿՆԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ

«Կրկին անգամ կոչ եմ անում Հայաստանին աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած խաղաղության ձեռքը»:
Այս մասին նախարարների կաբինետի նիստից հետո իր ելույթի ժամանակ հայտարարել է ՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Նա ասել է, որ որոշ արևմտյան երկրներ դեռ չեն գիտակցում, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է բոլորովին նոր դարաշրջան. «Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և իր հարևանների հետ համագործակցության մեջ։ . Ամենամեծ վնասը հայերին հասցրին նրանք, ովքեր հրահրում էին Հայաստանին և դրանից օգուտ քաղում»։


Читайте также

Оставить комментарий