ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Արտգործնախարարությունը նաև գոհունակությամբ է ընկալել այն հանգամանքը, որ «դատարանը մերժել է Ղարաբաղի տարածաշրջանից ադրբեջանցի զինծառայողների և իրավապահների դուրսբերման անհիմն և անհեթեթ պահանջը»։
«Դատարանի որոշումը ընդունում է նաև այն քաղաքականությունը, որ որդեգրել է Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակիչների հանդեպ։ Բաքուն պատրաստ է ապահովել տարածաշրջանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նաև նշում է, որ «Ադրբեջանը երբեք չի արտաքսել Ղարաբաղի հայերին։ Նրանք, չնայած Բաքվի՝ տարածաշրջանը չլքելու կոչերին, որոշեցին տեղափոխվել Հայաստան»։