ԼԱՉԻՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Լաչինում մի շարք աշխատանքներ են կատարվել բնակչության հարմարավետությունն ապահովելու համար։ Այսպես, առաջիկա օրերին այստեղ կսկսի գործել հասարակական տրանսպորտ, հայտնել է ճարտարապետ Էլնուր Աբդուլլաևը։
Խոսելով Լաչինում ստեղծված պայմանների մասին՝ նա նշել է, որ ներկայումս քաղաքում ապրում է 1204 մարդ, իսկ առաջնահերթ խնդիրը բնակչությանը աշխատանքով ապահովելն է։
«Լաչինի կենտրոնում կառուցվել է 712 օբյեկտ, և այժմ աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես, ներկայումս ընթանում է 75 ոչ բնակելի օբյեկտի, 628 առանձնատան և 9 բնակելի շենքի շինարարությունը։ Լաչինն ապահովված է նաև խմելու ջրով։ Այս ամիս նախատեսվում է Լաչին տեղափոխել 75 ընտանիք։ Ներկայումս Լաչինում գործող ձեռնարկություններում աշխատում է ավելի քան 430 բնակիչ»,- ասել է Էլնուր Աբդուլաևը։


Читайте также

Оставить комментарий