PASHA BANK-Ը ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԲԱՑԵԼ ՇՈՒՇԱՅՈՒՄ

Ադրբեջանական PASHA Bank-ը պլանավորում է առաջիկայում մասնաճյուղ բացել Շուշայում: Այս մասին հայտարարել է բանկի տնօրեններից Անար Քերիմովը։
«Ներկայումս ընթանում է մասնաճյուղի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա ապրիլի վերջ, իսկ բացումը սպասվում է մինչև հաջորդ տարվա վերջ», - ասել է Քերիմովը։
PASHA Bank -ը գործում է 2007 թվականից, 16 տարվա ընթացքում իր ակտիվների քանակով դարձել է Ադրբեջանի առաջատար երեք բանկերից մեկը:


Читайте также

Оставить комментарий