ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ: ՈՉ ՈՔ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՀԵՌԱՆԱԼ ՂԱՐԱԲԱՂԻՑ
Ոչ ոք հայ բնակիչներին չի ստիպում լքել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, դա նրա ազատ ընտրությունն է։
Այս մասին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվետի հետ հանդիպմանն ասել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Նա նշել է, որ երկխոսություն է անցկացվում Ղարաբաղի հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելու շուրջ, և կարճ ժամանակում երկու հանդիպում է կայացել Ադրբեջանի և Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։
Գաֆարովան ասել է, որ Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են. «Նրանց բոլոր իրավունքները կապահովվեն ադրբեջանական օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Նրանց ոչ ոք չի ստիպում հեռանալ Ղարաբաղից։ Եթե ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, դա նրա ազատ ընտրությունն է, և Ադրբեջանը ապահովում է նրանց տեղաշարժի ազատություն ու անվտանգություն»։