ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՂԱՎԱՐՏՆԵՐ Է ԱՐՏԱԴՐԵԼՈՒ

Akıncılar անվամբ թուրքական տեքստիլ ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտը ստորագրել են համատեղ արտադրական ձեռնարկություն և աշխատանոց ստեղծելու պայմանագիր:
Akıncılar-ն այսօրվա դրությամբ Իզմիրում բանակի համար արտադրում է զրահաշապիկներ, սաղավարտներ և համազգեստ: Թուրք-ադրբեջանական պայմանագրով արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ:
«Երեք տարվա ընթացքում եղբայրական հանրապետությունում արտադրությունն ամբողջությամբ կիրականացվի հայրենական հումքով: Ադրբեջանում առաջին անգամ կարտադրվեն գնդակադիմացկուն պարագաներ»,- ասել է Akıncılar ընկերության գործադիր տնօրեն Ահմեթ Ջան Ուզյունթեփեն:
Նրա խոսքով, Akıncılar-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետները համատեղ ջանքերով են զարգացնելու արտադրությունը:


Читайте также

Оставить комментарий