ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԱՉԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՊԵՏՔ Է ՄԱՔՍԱՅԻՆ-ՍԱՀՄԱՆԱԿԵՏ ՍՏԵՂԾԻ
Ադրբեջանը Լաչինի ճանապարհին պետք է մաքսային-սահմանակետ ստեղծի:
Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է պատգամավոր Վահիդ Ահմեդովը։
Նրա խոսքով, օրեր առաջ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 15 անգամ:
«Այդ թվում կրակ է բացվել Սադարակի, Շուշայի և Քելբեջարի ուղղություններով, խնդիրը բավականին լուրջ է դարձել, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցությունները՝ Լաչինի ճանապարհի վերահսկողության մեխանիզմը իրագործելու համար: Այնտեղ մենք պետք է ունենանք մաքսային-սահմանակետ, որի օգնությամբ մենք կկարողանանք կանխել զենք-զինամթերքի ներմուծումը Ղարաբաղի տարածք: Իսկ այսօր կան անօրինական հայկական զինված խմբավորումներ Ղարաբաղում: Ակնկալվում է, որ իրավիճակը կդառնա էլ ավելի կրիտիկական», - ասել է պատգամավորը: