ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Անկախության օրվա առթիվ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Թել Ավիվում Ադրբեջանի առևտրային և զբոսաշրջային ներկայացուցչությունների բացումը կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։
«Կցանկանայի հատուկ նշել իսրայելական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին։
Կարծում եմ, որ լավ հնարավորություններ կան էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, կրթության, ռազմա-տեխնիկական և այլ ոլորտներում մեր համագործակցության հետագա զարգացման համար։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների շահերին համապատասխան՝ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել մեր երկրների ավանդական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասված է շնորհավորական նամակում։


Читайте также

Оставить комментарий