GLOBALFIREPOWER.COM. ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 63-ՐԴ ՏԵՂԸ

Global Fire Power-ը կազմել է 2022 թվականի ուժեղագույն բանակների վարկանիշը:
Ինչպես հայտնում է  Globalfirepower.com-ը, վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում 50 գործոն, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական գերազանցությունը, ֆինանսական հնարավորությունները, նյութատեխնիկական հնարավորությունները, բանակի թվաքանակը և այլն։
Ցուցակում ներառված 140 երկրների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է, երրորդում՝ Չինաստանը։ Աշխարհի ուժեղագույն բանակների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը։ Հայաստանը 97-րդ տեղում է, Վրաստանը՝ 88-րդ։



Читайте также

Оставить комментарий