Global Firepower. Ադրբեջանը ռազմական հզորությամբ զգալիորեն գերազանցում է Հայաստանին

irevanaz.com

Միջազգային Global Firepower ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը, որում ներառված է 138 երկիր: Ադրբեջանը գտնվում է 63-րդ հորիզոնականում:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել տարբեր ցուցանիշներ, այդ թվում՝ պետությունների ռազմական բյուջեն, զինված ուժերի թվաքանակը, տանկերի, ինքնաթիռների, սուզանավերի, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների քանակը:
Global Fire Power-ի հետազոտությունները վկայում են, որ ադրբեջանական բանակն ամենահզորն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը 112-րդ տեղում է:  
Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 2 մլրդ 805 միլիոն ԱՄՆ դոլար: Զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 426 հազար:
Զեկույցից պարզ է դառնում, որ օկուպանտ Հայաստանի զինված ուժերը բոլոր ցուցանիշներով զիջում են ադրբեջանական բանակին:  Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է ընդամենը 1 մլրդ 385 մլն դոլար:



Читайте также

Оставить комментарий