ՍԵԼՋՈՒԿ ԲԱՅՐԱՔԹԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻՆ. ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՄԱՉԵՔ ՁԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք վերադարձրեցինք մեր հողերը և դրանով միայն կարող ենք հպարտանալ։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է թուրքական Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։
«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատող այսպես կոչված մի ակադեմիկոս, ում անունը առաջին անգամ էի լսում, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ասել է. «Մենք ամաչում ենք, որ կրթել ենք Սելջուկ Բայրաքթարին»։
Դուք պետք է ամաչեք ձեր կատարած ցեղասպանության և զանգվածային սպանությունների համար։
Մենք հետ ենք վերադարձրել մեր հողերը, և դրանով միայն կարող ենք հպարտանալ»,- գրել է Բայրաքթարը։



Читайте также

Оставить комментарий