ՍԵԼՉՈՒԿ ԲԱՅՐԱՔԹԱՐԸ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Թուրք ձեռնարկատեր, ինժեներ, Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն և համասեփականատեր Սելչուկ Բայրաքթարը խոսել է՝ Ղարաբաղում 44-օրյա պատերազմում Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի դերի մասին:
CNN Turk-ին տված հարցազրույցում Սելչուկ Բայրաքթարը ասել է, որ անօդաչու թռչող սարքերը փոխել են պատերազմի ընթացքը:
«Պատերազմը տևեց 44 օր: 44 օրվա ընթացքում մեր Bayraktar TB2-ի մարտական անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիաները՝ իրենց հիմնական հետախուզական և հսկողական գործողությունների կատարման հետ մեկտեղ, չեզոքացրել են հայտնաբերված թիրախները, ներառյալ թշնամու հակաօդային պաշտպանության համակարգերը: Եվ դա այն ժամանակ, երբ ՀՕՊ համակարգերը, ըստ էության հանդիսանում են շատ հզոր համակարգեր, որոնք նախատեսված են օդային ուժերի չեզոքացնելու համար: Միևնույն ժամանակ, անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են տանկեր, զրահատեխնիկա, բազմաթիվ հաուբիցներ և հրետանային մարտկոցներ: Նրանք թռչում էին էսկադրիլներով անընդհատ, օր ու գիշեր, հայտնել է թուրք գործարարը:
Նա նշել է նաև, որ տվյալ անօդաչու թռչող սարքերը իրականում ռոբոտացված ինքնաթիռներ էին:


Читайте также

Оставить комментарий