ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԲԱԶՄԻՑՍ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՍՏԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՌՈՒՄ Է

Ադրբեջանն ինքը կարողացավ լուծել Հայաստանի հետ հակամարտությունը՝ վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը։
Այս մասին Բաքվի VIII գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը կարողացավ վերականգնել իր տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի շրջանակներում և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով, Հայաստանը փորձեց պահպանել ստատուս-քվոն՝ այս տարիների ընթացքում ձգձգելով բանակցությունները, իսկ վերջին շրջանում սկսեց բացահայտ հայտարարել, որ չի պատրաստվում հողերը վերադարձնել Ադրբեջանին. «Երբ նրանք հայտարարեցին, որ «Ղարաբաղը Հայաստան է», դա նշանակում էր բանակցությունների ավարտ»:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այս պահին Ադրբեջանը գտնվում է հետկոնֆլիկտային շրջանում։
«Մենք բազմիցս առաջարկել ենք Հայաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել հետագա համագործակցությունը, բայց Հայաստանը լռում է։ Մենք նաև առաջարկում ենք Հայաստանին քննարկել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը։ Մենք պատրաստ ենք քննարկել, բայց հայկական կողմից արձագանք չկա», - ասել է նախագահ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий