Սահիբ Ալըև. «Ռուսաստանը միայն կշահի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ»

irevanaz.comՀարցազրույց՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Սահիբ Ալըևի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի  միջնորդությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  վերջերս Կազանում  կայացած հանդիպումը:

- Ես տրամադրված չէի լավատեսությանբ՝ Կազանում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նկատելի արդյունքների ձեռք բերման կապակցությամբ: Բանակցություններում էական արդյունքների բացակայության պայմաններում ոչ սակավ դեր հանդիսացավ՝ այդ ընթացքում Կազանի հանդիպման մասնակիցների շուրջ անբարենպաստ հոգեբանական պահը: Նման պատճառներից մեկը դարձավ՝ ՌԴ Պետական դումայում Հայաստանի հետ պայմանագրի վավերացումը, որով երկար ժամկետով երկարացվում է՝ այդ երկրում ռուսական ռազմակայանի մնալը, ինչպես նաև այդ կայանում առկա զենքն ու սպառազինությունը անվարձահատույց հանձնվում է հայկական կողմին: Անկասկած, այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը բանակցություններում չի դրսևորի կառուցողական դիրքորոշում: Այսպիսով, Հայաստանը մեկ անգամ ևս օգտվեց ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջնորդներից, այդ թվում նաև հենց Ռուսաստանից, հակամարտող կողմերի միջև հավասարակշռության պահպանման քաղաքականությունից: Այլ խոսքով, պաշտոնապես, միջնոեդները՝ այդ թվում Ռուսաստանը միակողմանի մոտեցում են ցուցաբերում ինչպես ագրեսորին, այնպես էլ ագրեսիայի ենթարկված կողմին:

- Ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են. Ռուսաստանի նախագահն այնքան է հիասթափվել Կազանի գագաթնաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը: Նման դեպքում, ի՞նչ է սպասում բանակցային գործընթացը:

- Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որպես միջազգային միջնորդներ հանդես եկող պետությունները, այս կամ այլ ժամանակաշրջանում, իրենց վրա վերցրել էին չափավորողի նախաձեռնություն եւ այս խնդրի լուծման գործում հանդես են եկել որպես միջնորդ: Վերջին երեք տարվա ընթացքում նման միջնորդի դեռում հանդես է գալիս Ռուսաստանը: Եթե դատել ասացվածքով, թե «սուրբ տեղը դատարկ չի մնում», կարելի է ենթադրել, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Մոսկվան հեռանա ակտիվ միջնորդական առաքելությունից, ապա նրա տեղի կարող է զբաղացնել ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի անդամ երկրներից՝ մեկ այլ  միջնորդ:

Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման տարբերակը պատասխանում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի շահերին: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից հայկական զորքերի դուրս բերման դեպքում՝ Ռուսաստանը կպահպանի իր ազդեցությունը Հարավակովկասյան  տարածաշրջանի վրա:

- Արեւմտյան երկրները բացահայտ սատարում են Վրաստանին, իսկ որոշ դեպքերում, հանուն Վրաստանի՝ գնում են Ռուսաստանի հետ առճակատման: Սակայն, նույն Արեւմուտքը համաձայնում է եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդությունը վստահում է ռուսական կողմին: Ինչո՞վ է կապված  արեւմտյան երկրների նման երկակի մոտեցումը Ադրբեջանի եւ նրա խնդիրների նկատմամբ:

- Այս համատեքստում, պետք է ընդգծել այն արդյունքները, որոնք ավարտվեցին նման ձեւի աջակցությամբ, որը Արեւմուտքի կողմից տրամադրվում էր Վրաստանի նկատմամբ: Ես նկատի ունեմ 2008 թ. Հարավային Կովկասում տեղի ունեցոած պատերազմը: Այսինքն` Արեւմուտքի նման աջակցությունը Վրաստանի համար ավարտվեց ամբողջական կորուստով՝ իր երկու տարածաշրջաններին վերահսկելու առումով: Բացի այդ, պետք է նաեւ նկատի առնել, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցություններ է տանում ոչ այնքան Հայաստանի հետ, ինչքան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի դիվանագիտական պաշարները ուղղված են ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաեւ չեզոքացման ուղղությամբ, իսկ որոշ դեպքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրիներին իր կողմը ներգրավելու ուղղությամբ: Չէ որ հասկանալի է, որ համանախագահ երկրներն առանց ադրբեջանական կողմի դիվանագիտական ակտիվության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորում: Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկիրները շահագրգռված են՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պահպանել առկա ստատուս քվոն:

Այս առումով, ուզում եմ ուշադրություն դարձնել վերջին ժամանակաշրջանում համանախագահ երկրների գործունեության ակտիվացմանը: Եթե դիտենք  աշխարհում ներկայումս տիրող իրավիճակին, ապա  կարելի է նկատել նշանակալի իրադարձությունների բացակայությունը , որոնք ի վիճակի են փոխել միջազգային իրավիճակը ղարաբաղյան խնդրի նկատմամբ: Հետեւաբար, կարելի է գալ այն եզրակացության, որ միջազգային միջնորդների ակտիվացումը ազդել է Ադրբեջանի ուժեղացման վրա, որը հայտարարում է, որ չի հանդուրժի իր հողերի եւս մի քանի տարի օկուպացման տակ գտնվելուն:

- Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանի հանդիպման ժամանակ արդյունքների բացակայությունը ինչի՞ կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ ընդհանրապես տարածաշրջանում:

- Անշուշտ, պատերազմի հավանականությունը կմնա օրակարգում մինչեւ այնքան  ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հողերը գտնվում են օկուպացիայի տակ: Բացի այդ, եթե պաշտոնական Բաքուն շարունակ հայտարարում է այդ մասին, ապա պատերազմի վերսկասման հավանականությունը կշարունակվի պահպանվել: Բայց դրա հետ մեկտեղ, նույնիսկ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից  պարզ է դառնում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը դեռեւս չեն սպառվել: Հետեւաբար, կարելի է նշել բանակցային ներուժի պահպանման մասին:



Читайте также

Оставить комментарий