Մեթյու Բրայզա. «Մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը»

irevanaz.comՄարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան:

«Ես իմ պաշտոնում կանեմ ամեն ինչ՝ բանակցություններում համանախագահներին օգնելու համար: Հիմնական նպատակն է՝ երկկողմանի փոխզիջման հիման վրա հասնել երկարաժամկետ խաղաղության: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը բարգավաճում կբերի ողջ տարածաշրջանին և կբարելավի նրա բնակիչների բարեկեցությունը: Ադրբեջանի  ու Միացյալ Նահանգների երկկողմանի հարաբերություններում կան լայն ռազմավարական հարցեր, այդ թվում անվտանգության, էներգետիկայի ու ներքին բարեփոխումների հարցեր: Սակայն այդ հարցերից ոչ մեկը ավելի կարևոր չէ, քան ղարաբաղյան գործընթացը»:

Դիվանագետը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակ չպետք է լինի:



Читайте также

Оставить комментарий