Գեներալ Աղամիր Սուլթանով. Պատերազմի առաջին օրը մեր հրետանային ստորաբաժանումները ոչնչացրեցին հակառակորդի շուրջ 500 թիրախ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ Հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Աղամիր Սուլթանովը:
Նա նշել է, որ Հայրենական պատերազմի ժամանակ հրետանային զորքերի կողմից ոչնչացվել է հակառակորդի ավելի քան 380 հրետանային կայանք: «Ինքնագնաց և ռեակտիվ համակարգերը կրակային աջակցություն ցույց տվեցին մեր ստորաբաժանումներին, որոնք հաջողությամբ անցան դեպի Շուշա և դեպի հաղթանակ տանող՝ վտանգավոր, հատուկ պրոֆեսիոնալիզմ պահանջող լեռնային անտառային ճանապարհը»: