ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ-ԵՐԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԿՀԻՇԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՐՎԱԾԸ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ-ԵՐԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԿՀԻՇԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՐՎԱԾԸ»Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը՝ երկու երկրների սահմանին ռազմական գործողությունների արդյունքում ջախջախիչ հարված է հասցրել Հայաստանի զինված ուժերի դիրքերին:
«Ինչպես գիտեք, հուլիսի 12-ին Հայաստանի զինված ուժերը հրետանային գնդակոծություն են ենթարկել Թովուզի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը: Այս անսպասելի հարձակման արդյունքում զոհվել են մեր զինվորները, կան վիրավորվածներ: Ընդ որում, Հայաստանը, ինչպես միշտ, փորձել է ամբողջ պատասխանատվությունը դնել Ադրբեջանի վրա», - չորեքշաբթի՝ Նախարարների կաբինետի նիստում ասել է Իլհամ Ալիևը»:
Նրա, խոսքով, Ադրբեջանը ոչ մի պատճառ չուներ ռազմական գործողություններ իրականացնելու Հայաստանի հետ սահմանին: «Ռազմական տեսանկյունից, մեզ համար անիմաստ էր միջադեպ սկսել», - ասել է նա:
Ալիևը հավելել է, որ Հայաստանը նաև հնարել է անիմաստ պատճառ՝ Ադրբեջանի ենթադրյալ հարձակման մասին: «Այս ամենը արվել է՝ պատասխանատվությունը Ադրբեջանին մեղադրելու նպատակով: Պետք չէ ռազմական փորձագետ լինել, որպեսզի հասկանալ նման մեղադրանքների անհեթեթությունը», - ասել է նախագահե:
Իլհամ Ալիևը ընդգծել է, որ միջադեպի կապակցությամբ նա Ադրբեջանի Զինված ուժերին հրամայել է՝ վրեժխնդիր լինել զոհվածների համար, «հարված հասցնել հակառակորդին, որպեսզի նա երկար ժամանակ չկարողանա մոռանալ դրա մասին»:
«Բացի այդ, բոլոր միջազգային կազմակերպություններին ներկայացվել է ամբողջական տեղեկատվություն հայկական այս սադրանքի մասին: Օպերատիվ իրավիճակը թույլ տալու ժամանակ, մենք արտասահմանյան երկրների ռազմական կցորդների ներկայացուցիչներին և լրագրողներին կբերենք դեպքերի վայր», - ասել է պետության ղեկավարը:
Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը կործանարար հարված են հասցրել հակառակորդին:
Նախագահն ընդգծել է, որ չնայած հուլիսի 12-ին ստացած հարվածներին, Հայաստանի Զինված ուժերը երկուշաբթի և երեքշաբթի շարունակել են սադրանքները ադրբեջանցի զինվորերի դեմ:
«Արդյունքում, զոհվել են մեր զինծառայողները, ներառյալ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը: Դրա հետ կապված, մենք սկսեցինք գործողության երկրորդ մասը՝ «Վրեժը», ոչնչացրեցինք սահմանի վրա գտնվող հակառակորդի հենակետերի մեծ մասը, ոչնչացվել են տասնյակ հայ զինվորներ», - հավելել է Իլհամ Ալիևը:



Читайте также

Оставить комментарий